Պենտագոնն անտարբեր է Իրանի կողմից Ատլանտյան օվկիանոս ռազմանավեր ուղարկելուն
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պենտագոնն անտարբերությամբ է վերաբերվում այն հաղորդագրություններին, որ Իրանն իր ռազմանավերն ուղարկել է ԱՄՆ-ի ծովային սահմանների մոտ: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ, գնդապետ Սթիվ Ուորենը:
Նա հայտարարել է, որ Պենտագոնն իրազեկված չէ Ատլանտյան օվկիանոսի ջրատարածությունում իրանական ռազմանավերի հայտնվելուց: Ուորենն ընդգծել է, որ ազատ ծովագնացությունից օգտվում են բոլոր երկրները.
«Մենք անհանգստացած չենք Իրանի կողմից Ատլանտյան օվկիանոս ռազմանավեր ուղարկելու մասին հաղորդագրությունից: Եթե իրանական ռազմանավերն իսկապես մեկնում են դեպի Ատլանտյան օվկիանոս, ապա նրանք չպետք է զարմանան, երբ Ատլանտիկայում կհայտնաբերեն բազմաթիվ այլ նավատորմերի»: