
ՀԱԿ ակտիվիստ.«Ոստիկանները գաղտնալսել են». «Ա1+»

Ոստիկանության աշխատակիցներն ուղղակի ապօրինաբար գաղտնալսել են, թե ինչ էին պատրաստվում անել ՀԱԿ ակտիվիստները այս գիշեր Մաշտոցի պողոտայում: Այսօր «Ա1+»-ի հետ զրույցում նշել է ՀԱԿ անդամ Արեգ Գեւորգյանը` վստահեցնելով, որ իրենց իրականացրած իրազեկման ակցիայի շատ գործողություններ նախապես չէին պլանավորվել:
«Այն, թե ինչ էինք պատրաստվում անել կամ որտեղ, ոստիկանները կարող էին իմանալ բացառապես գաղտնալսումների արդյունքում: Երեկվա ակցիան` որպես այդպիսին, չէր էլ կայացել, ուղղակի նախատեսված էր այն. կային գործողություններ, որոնք ուղղակի պլանավորվել էին մեզ` բերման ենթարկելուց 30 րոպե առաջ»,- նկատել է Արեգ Գեւորգյանը:
Գիշերը` ժամը 02:20-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայից ոստիկանության Կենտրոնի բաժանմունք բերման են ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի 9 ակտիվիստներ: Նրանք մարտի 1-ի ՀԱԿ հանրահավաքի մասին գիշերային իրազեկման էին դուրս եկել։
Ըստ Արեգ Գեւորգյանի` որոշել էին գիշերն անցկացնել իրազեկման ակցիան, որպեսզի հնարավորինս ավելի մեծ լիներ իրազեկման արդյունավետությունը. «Այդպես վարվել ենք սկսած 2008թ.: Իրազեկման նյութերը երկար կյանք չեն ունենում` ոստիկանությունը շատ արագ դա նկատում է, ջնջում է, վրան ինչ-որ բան է նկարում. ամեն ինչ անում է, որ այդ ինֆորմացիան չհասնի քաղաքացուն: Երբ մենք պատրաստվում ենք առավոտյան դասի գնացող ուսանողին կամ աշխատանքի շտապող քաղաքացուն իրազեկել, մենք դա պետք է անենք գիշերը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: