Բաժիններ՝

Ադրբեջանը պլանավորել է ուղեծիր արձակել հետախուզական արբանյակ

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ 2014 թվականի փետրվարի 8-ին լրացավ Ադրբեջանի առաջին հեռուստահաղորդակցային արբանյակի՝ Azerspace-1-ի արձակման մեկ տարին:

Ադրբեջանի կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հաղորդմամբ՝ այդ արբանյակի կոմերցիոն շահագործումը մեկնարկել է նախորդ տարվա հուլիսին և հաջողվել է ավելի քան 60 տեղական ու օտար հեռուստաալիքի ներգրավել դրա արբանյակային հեռարձակման մեջ:

2017 թվականին պլանավորված է ուղեծիր դուրս բերել օպտիկական արբանյակ, որն ապահովում է բարձր ճշգրտության պատկերներ, և արդեն իսկ բանակցություններ են տարվում արտադրող ընկերության հետ: Fineco գործակալության պնդմամբ՝ բարձր ճշգրտության պատկերներ ապահովելն այդ արբանյակին դասում է լրտեսական արբանյակների թվին:

2016 թվականին էլ պլանավորված է ցածր ուղեծրային արբանյակի արձակումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս