
Ժնևում մեկնարկել է միջսիրիական բանակցությունների երկրորդ փուլը

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի կառավարության ու ընդդիմության պատվիրակություններն այսօր Ժնևում վերսկսել են Սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները:
Հանդիպումները վերսկսվել են Սիրիայի գծով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմիի միջնորդությամբ: Բրահիմին առանձին բանակցություններ է վարում յուրաքանչյուր պատվիրակության հետ: Դա արվում է նրա համար, որպեսզի համաձայնեցվի առաջիկա օրերի աշխատանքային պլանը:
Բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր հունվարի 31-ին: Դրա ժամանակ որևէ էական առաջընթաց չէր գրանցվել, քանի որ կողմերն ունեն տարբեր առաջնահերթություններ:
Սիրիայի իշխանություններն առաջնահերթ են համարում ահաբեկչությանը վերջ դնելը, մինչդեռ ընդդիմությունը շեշտը դնում է անցումային ղեկավար մարմնիստեղծման վրա, որում սիրիական ներկայիս իշխանությունը՝ ի դեմս նախագահ Բաշար Ասադի, չպետք է խաղա որևէ դեր: