Բաժիններ՝

Հայկական պարադոքս. Տաքսիները շատանում են, ուղևորները՝ քչանում

Տաքսի ծառայություն մատուցելու համար անհրաժեշտ թղթաբանությունը հեշտացնելուց հետո Հայաստանի, և, մասնավորապես, Երևանի փողոցներում շեշտակի ավելացավ տաքսիների թիվը։ Հիմնական աշխատանք չունեցող տղամարդկանցից շատերը ապրուստի միջոց  հայթայթելու համար իրենց անձնական մեքենաների վրա փակցրել են տաքսու նշանն ու ուղևորափոխադրումներ են իրականացնում։

Այսինքն, ուղևորափոխադրումների շուկայում պոտենցիալ ուղևորների քանակը չի աճել, իսկ տաքսիների թիվն ավելացել է։ Դրա համար էլ վարորդները բողոքում են, որ հաճախորդ գտնելը դժվարացել է։

Սակայն դժգոհության պատճառն ավելի խորն է։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2013 թվականի ընթացքում տաքսի ծառայություններից օգտվել է 15 միլիոն 748 հազար մարդ։ Այդ ցուցանիշը 11%-ով զիջում է 2012 թվականի ցուցանիշին։ Այսինքն, ոչ միայն մրցակցությունն է սրվել, այլև նվազել է ընդհանուր ուղևորների թիվը։ Ինչն իր հերթին անուղղակիորեն վկայում է արտագաղթի մասին։

Ընդհանուր առմամբ, նախորդ տարվա ընթացքում տրանսպորտային ուղևորափոխադրումների ծավալը նվազել է 3.1%-ով, այդ թվում՝ երկաթուղային ուղևորափոխադրումների ծավալը նվազել է 24.7%-ով, ավտոմոբիլայինը՝ 3.4%-ով, օդային տրանսպորտինը՝ 0.3%-ով։ Աննշան չափով՝ 0.5%-ով աճել է միայն էլեկտրանսպորտից օգտվողների թիվը՝ հասնելով 20.7 միլիոնի։ Սակայն դրա ծավալները քիչ են. էլեկտրատրանսպորտին բաժին է ընկնում ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալի ընդամենը 8.6%-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս