ԵՄ-ի Խորհուրդն այսօր քննարկելու է Ուկրաինայում տիրող իրավիճակը
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի անդամ երկրների արտգործանախարարներն այսօր դիտարկելու են Ուկրաինայում տիրող իրավիճակը: ԵՄ-ի Խորհրդի նիստում քննարկվելու է «Արևելյան գործընկերության» հարցը, այդ թվում նաև Ուկրաինայի վերջին իրադարձությունները:
ԵՄ-ի արտգործնախարարները քննարկելու են նաև հարավային հարևանների խնդիրները: Խոսքը գնում է Եգիպտոսի, Թունիսի, Եմենի հետ հարաբերությունների ու Սիրիական հակամարտության կարգավորման հարցի մասին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ-ի Խորհրդի նիստում քննարկվելու է Ուկրաինայի իշխանությունների հանդեպ հասցեագրված պատժամիջոցների հարցը:
Սակայն Deutsche Welle-ն հայտնել է, որ այսօրվա նիստում չի քննարկվելու պատժամիջոցների հարցը, և որ փոխարենը քննարկվելու է միայն Ուկրաինայում քաղաքական երկխոսություն հաստատելու հարցում ԵՄ-ի օգնության հարցը: