
Ճապոնիայում առատ ձյան հետևանքով վնասվածքներ է ստացել մոտ 1700 մարդ

Ճապոնական NHK հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ճապոնիայի կենտրոնական հատվածում վերջին մի քանի տասնամյակների համար գրանցված ռեկորդային առատ ձյան պատճառով զոհվածների քանակը հասել է մինչև 13 մարդու, իսկ տուժածներինը՝ մոտ 1700-ի:
Տոկիոյում սայթաքուն ճանապարհին ընկնելու հետևանքով վնասվածքներ է ստացել ավելի քան 200 մարդ: Տոկիոյում ու նրան հարակից շրջաններում առատ ձյունը շարունակվում է փետրվարի 8-ի առավոտից: Մայրաքաղաքի մի շարք շրջաններում ձյան ծածկույթը հասել է 27 սանտիմետրի, ինչը ռեկորդային է վերջին 45 տարվա համար:
Սենդայ քաղաքում դա կազմել է 35 սանտիմետր, ինչը հիշեցրել է 78-ամյա վաղեմության ռեկորդը: