
«Բատկիվշչինա»-ն ու «ՈՒԴԱՌ»-ը տարաձայնություններ ունեն սահմանադրական ուղղումների շուրջ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ նախորդ շաբաթվա վերջին պատգամավորական խմբակցությունները քննարկել են սահմանադրական փոփոխությունների օրինագծի վերաբերյալ իրենց առաջրկները: Դրանց ժամանակ պարզվել է, որ «Բատկիվշչինա» և «ՈՒԴԱՌ» խմբակցությունների դիրքորոշումները տարբեր են փաստաթղթի մի շարք կարևոր հոդվածների հարցում:
Խոսքը հիմնականում գնում է պետական իշխանության մարմինների լիազորությունների վերաբաշխման մասին: «Բատկիվշչինան» հանդես է գալիս Գերագույն ռադայի լիազորություններն էականորեն ընդլայնելու օգտին, մինչդեռ «ՈՒԴԱՌ»-ը պաշտպանում է կառավարության լիազորություններն ընդլայնելը:
«ՈՒԴԱՌ»-ը հանդես է գալիս նաև նրա օգտին, որ վերացվի սահմանադրական այն նորմը, որի համաձայն, Ուկրաինայի նախագահի թեկնածուն պետք է ընտրություններից առաջ՝ 10 տարվա ընթացքում, պարտադիր բնակվի երկրում: Նախորդ հինգշաբթի Գերագույն ռադայհում ստեղծվել է աշխատանքային շումբ՝ Սահմանադրության փոփոխման համատեղ օրինագծի պատրաստման համար: