
Հայկական 6 գինեգործական ընկերություններ՝ մոսկովյան «Պրոդէքսպո – 2014» ցուցահանդեսում

Փետրավարի 10-14-ը Մոսկվայում կանցկացվի «Պրոդէքսպո – 2014» ցուցահանդեսը, որին կմասնակցեն հայկական 6 գինեգործական ընկերություններ։ Ինչպես հաղորդում է Զարգացման հայկական գործակալության մամուլի ծառայությունը, «Սեմինա քընսալթինգ», «Մանչո գրուպ», «Մեծ Սյունիք», «Մառան», «Հին Արենի» և «Անուշ» ընկերությունները սննդամթերքի, խմիչքի և դրանց հումքի 21-րդ միջազգային ցուցահանդեսում ներկայացված կլինեն«Հայկական գինիներ» խորագրով ընդհանուր սրահում։ Ցուցահանդեսին կներկայացվեն այնպիսի ապրանքանշաններ, ինչպես` «Արմավիր վինյարդս», «Աստաֆյան», «Մաթևոսյան վայն», «Մառան», «Հին Արենի», «Դոմեն Ավետիսյան»։
Ցուցահանդեսին հայկական ընկերությունների մասնակցության կազմակերպչական և համաֆինանսավորման աշխատանքներն իրականացնում են Զարգացման հայկական գործակալությունը եւ Արդյունաբերական զարգացման հիմնադրամը:
«Պրոդէքսպո-2014»-ն այս տարի կունենա 2300 մասնակից 63 երկրներից և 35 ազգային տաղավար: