
Հայաստանում ռուսական ռազմաբազայի զինծառայողները սկսել են փորձարկել Наводчик-2 նոր ԱԹՍ-ը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանում ռուսական ռազմաբազայի զինծառայողները ձեռնամուխ են եղել Наводчик-2 նոր անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) փորձարկմանը: Այս մասին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ ԱԹՍ-ի փորձարկումներն իրականացվում են Կամհուդի ու Ալագյազի ուսումնական համալիրներում, ցերեկային ու գիշերային ժամերին, կլիմայական տարբեր պայմաններում, այդ թվում նաև լեռնային տեղանքում: ԱԹՍ-ը նախատեսված է օդային հետախուզության ու ռադիոէլեկտրոնային ճնշման համար: Այն ունակ է հայտնաբերել լավ քողարկված հակառակորդին:
ԱԹՍ-ի առավելագույն արագությունը կազմում է մոտ 120 կմ/ժամ, իսկ թռիչքի առավելագույն բարձրությունը՝ մինչև 3000 մետր: