Բաժիններ՝

2013 թվականին ռուսական ռազմական տեխնիկայի մատակարարման ծավալը կազմել է 15.7 միլիարդ դոլար

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2013 թվականին ռուսական սպառազինության ու ռազմական տեխնիկայի մատակարարման ծավալը կազմել է 15.7 միլիարդ դոլար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ռազմա-տեխնիկական համագործակցության դաշնային ծառայության փոխտնօրեն Վյաչեսլավ Ձիրկալնը:

Նշված գումարից 4.78 միլիարդ դոլարը բաժին է ընկել Հնդկաստանին: 2014 թվականի փետրվարի սկզբին ռուսական սպառազինության պատվերների պորտֆելը հասել է մինչև 40 միլիարդ դոլարը: Նախորդ տարի ռուսական զենքն ու սպառազինությունը մատակարարվել է աշխարհի 60 երկիր, որոնցից 6-ին բաժին է ընկել ռուսական ռազմական արտահանման 75 տոկոսը:

Սրանից առաջ «Ռոսօբոռոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինը հայտարարել էր, որ 2013 թվականին ռուսական զենքի ու ռազմական տեխնիկայի արտահանման ծավալը կազմել է 13.2 միլիարդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս