
Ադրբեջանցի զինծառայողը կրակել է իր ծառայակցի վրա

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական բանակի զինվորը կրակել է իր ծառայակցի վրա: 20-ամյա Զամին Մալիքօղլու Մամեդովը անվտանգության կանոնները խախտելու հետևանքով կրակել է իրենց ամրակցված ինքնաձիգից:
Դրա հետևանքով վիրավորվել է նրա 20-ամյա ծառայակից Էլնուր Սահիբօղլու Ահմեդովը: Վիրավոր զինվորին հոսպիտալացրել են: Ադրբեջանի ՊՆ-ը հաստատել է այդ փաստը: Հարուցվել է քրեական գործ, տարվում է հետաքննություն: