Բաժիններ՝

ԱՄՆ-ը 300 միլիոն դոլարի օգնություն կհատկացնի Աֆղանստանին

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի իշխանություններն այսօր հայտարարելու են Աֆղանստանին 300 միլիան դոլարի օգնություն հատկացնելու նոր նախաձեռնության մասին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

Առաջին մասը՝ 77 միլիոն դոլար, հատկացնելու է ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալությունը (USAID): Պլանավորված է, որ այն ուղղվելու է Աֆղանստանի առևտրի զարգացմանն ու բյուջեի կայունության ապահովմանը, եթե նա միանա Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ):

Կանխատեսվում է, որ ԱՀԿ-ին անդամակցելու դեպքում առաջին հինգ տարում Աֆղանստանի ՀՆԱ-ն աճելու է 20 տոկոսով: 92 միլիոն դոլար պլանավորված է ուղղել հինգ տարում աշխատանքի շուկայի զարգացմանը:

Երրորդ նախաձեռնությունն առնչվելու է գյուղատնտեսության ոլորտին: Դրա շրջանակներում ավելի քան 40.000 ֆերմեր կօգտվի ժամանակակից տեխնոլոգիաներից և ցորենի ու մյուս կուլտուրաների արտադրությունից ստացվող եկամուտը կաճի 20 տոկոսով:

Աֆղանստանին օգնելու վերաբերյալ այս նոր նախաձեռնությունների մասին հաղորդագրությունը հայտնվեց Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայի կողմից ԱՄՆ-ի հետ անվտանգության համաձայնագիր ստորագրելուց քանիցս հրաժարվելու ֆոնին: Ի պատասխան՝ ԱՄՆ-ը սպառնացել է իր զինվորականներին ամբողջովին դուրս բերել այդ երկրից մինչև այս տարեվերջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս