
Ուկրաինայում մոբիլիզացրել են հակաահաբեկչական ստորաբաժանումներին

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը մարտական պատրաստվածության է բերել ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանումները՝ կապված հնարավոր ահաբեկչությունների մասին հաղորդագրությունների քանակի աճի հետ: Այս մասին նշված է գերատեսչության կայքում:
Խոսքը մասնավորապես գնում է բազմամարդ օբյեկտների ականապատման վերաբերյալ հաղորդագրությունների, ատոմակայաններն ու հիդրոէլեկտրակայանները, կարևոր խողովակաշարերը, օդանավակայանները, երկաթուղային կայարանները պայթեցնելու սպառնալիքների, զենքով լեցուն օբյեկտները գրավելու, ինչպես նաև վարչական շենքերի շրջափակելու կոչերի մասին է:
Հիշատակվում է նաև փետրվարի 7-ին ուղևորատար ինքնաթիռի գրավման փորձը: Միևնույն ժամանակ չի հաղորդվում, թե իրավապահ մարմինները որքան հեռախոսազանգ են ստացել հնարավոր ահաբեկչությունների մասին: Փետրվարի 9-ին ստացված անանուն հեռախոսազանգում զանգահարողը զգուշացրել էր, որ պայթյուն է տեղի ունենալու Կիև-Դնեպրոպետրովսկ գնացքում: Դրանից հետո ստուգման էր ենթարկվել տվյալ երթուղով մեկնող 7 գնացք, սակայն պայթուցիկ չէր հայտնաբերվել: