Բաժիններ՝

Ժնևում մեկնարկում է միջսիրիական բանակցությունների երկրորդ փուլը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝այսօր Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, մեկնարկում է միջսիրիական բանակցությունների երկրորդ փուլը: Սիրիայի իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները վերստին կփորձեն սկսել «ըստ էության» խորհրդակցություններ՝ «Ժնև 2» խաղաղության գործընթացի շրջանակներում:

Առաջին փուլի նման այս անգամ էլ պաշտոնական Դամասկոսը ներկայացնում է երկրի արտգործնախարար Վալիդ Մուալեմը, իսկ ընդդիմությունը՝ Ազգային դաշինքի ղեկավար Ահմեդ Ջարբան: Միջսիրիական բանակցությունների նախորդ փուլն անցկացվել էր հունվարի 24-31-ին:

Դրա թերևս միակ արդյունքը եղավ նոր խորհրդակցություններ (երկրորդ փուլ) անցկացնելու մասին պայմանավորվածությունը: Բանակցություններում կոորդինատորի դերում հանդես է գալիս Սիրիայի գծով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին:

Առաջին փուլից հետո Բրահիմին հայտարարել էր, որ կողմերի դիրքորոշումների միջև տարբերությունը շատ մեծ է: Դրա հետ մեկտեղ նա քննարկումների ժամանակ նկատել էր մերձեցման համար որոշակի հնարավորություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728