Բաժիններ՝

Սոչիում նվաճած մեդալների քանակով առաջատարը Նորվեգիան է

ZN.UA-ի փոխանցմամբ՝ երեկ ավարտվեց Սոչիի օլիմպիական խաղերի մեդալների խաղարկման երկրորդ օրը: Առաջին մեդալները ստացան 10 երկրի ներկայացուցիչներ: Ընդհանուր առմամբ, մեդալներ են նվաճել 17 երկրների ներկայացուցիչներ:

Առաջատարի դիրքը շարունակում է պահպանել Նորվեգիան, ով երեկ ստացավ երեք բրոնզե մեդալ: Ընդհանուր առմամբ, նորվեգական թիմը նվաճել է 7 մեդալ, որից 2-ը՝ ոսկի, 1-ը՝ արծաթ, իսկ 4-ը՝ բրոնզ: Երեկվա արդյունքներով երկրորդ հորիզոնականը շարունակեց պահպանել Նիդերլանդները՝ 2 ոսկի, 1 արծաթ և 1 բրոնզ (ընդհանուր՝ 4 մեդալ):

Երրորդ տեղում 4 մեդալով ամերիկացիներն են՝ 2 ոսկի և 2 բրոնզ: Չորրորդ տեղ է դուրս եկել Ռուսաստանը՝ 1 ոսկի, 2 արծաթ, 1 բրոնզ: Նույն ցուցանիշն ունի նաև Կանադան, ով Ռուսաստանի հետ կիսում է 4-րդ ու 5-րդ տեղերը:

Վեցերորդը Ավստրիան է՝ 1 ոսկի և 1 արծաթ, ապա գալիս են Գերմանիան (1 ոսկի), Լեհաստանը (1 ոսկի), Սլովակիան (1 ոսկի), Շվեյցարիան (1 ոսկի): 2 արծաթե մեդալ ունեցող Շվեդիան 11-րդն է, ապա գալիս են Իտալիան (1 արծաթ և 1 բրոնզ), Չեխիան  (1 արծաթ և 1 բրոնզ), Սլովենիան (1 արծաթ), Ֆինլանդիան (1 արծաթ), Մեծ Բրիտանիան (1 բրոնզ), Ուկրաինան (1 բրոնզ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս