Պատմաբանները հետագայում կգրեն, որ Ռուսական կայսրությունն իր գոյությունը դադարեցրեց Կիևի «Մայդանում». Սաակաշվիլի

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վստահություն է հայտնել, որ Ուկրաինայի իրադարձություններն ազդելու են ողջ աշխարհի վրա.

«Ուկրաինան խոշոր երկիր է, իսկ Վրաստանը՝ փոքր: Մեզ համար ներկայումս շատ կարևոր է Ուկրաինայի օրինակը: Այդ ոգևորությունն ազդում է բոլոր երկրների՝ Հայաստանի, Մոլդովայի, Ադրբեջանի ընդհանուր ապագայի վրա: Ռուսաստանի վրա նույնպես ազդում է:

Կգա ժամանակ և պատմաբանները կգրեն, որ Ռուսական կայսրությունն իր գոյությունը դադարեցրեց Կիևի «Մայդանում»: Եվ դա այդպես էլ լինելու է: Ժողովուրդն անպայմանորեն հաղթելու է, և ես հավատում եմ, որ կլինի ավելի լավ ճակատագիր ու ապագա, որը կմիավորի բոլոր ժողովուրդներին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728