
Մեծ Բրիտանիայում հայտնաբերել են 800.000 տարվա մարդու ոտնահետքեր (տեսանյութ)

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` բրիտանացի գիտնականներն Անգլիայի արևելքում հայտնաբերել են մարդու հնագույն ոտնահետքերից մեկն աշխարհում: Դրա տարիքը կազմում է 800.000 տարի: Այս մասին նշված է Բրիտանական թանգարանի տարածած հայտարարությունում:
Հետազոտողների տվյալներով` գտածոն հանդիսանում է Հյուսիսային Եվրոպայում մարդու կյանքի մասին վաղ վկայություն: Մարդու ոտնահետքերը հայտնաբերվել են Հյուսիսային Նորֆոլկի կոմսությունում` Հափիսբուրգ քաղաքի մոտ: Ընդհանուր առմամբ հայտնաբերվել են հինգ մարդու` չափահասների ու անչափահասների ոտնահետքեր: Նրանցից ամենամեծ հասակ ունեցողի ցուցանիշը կազմել է մոտ 175 սանտիմետր: