
Ստամբուլում կառուցվում է Թուրքիայի խոշորագույն զբոսաշրջային համալիրը

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ` ներկայումս Ստամբուլում ընթանում է Թուրքիայի խոշորագույն զբոսաշրջային համալիրը, որը ստացել է Tuzla Viaport Marine անունը: Այս մասին հայտարարել է Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշը:
Նրա խոսքերով` ակնկալվում է, որ համալիրը տարեկան կընդունի 25 միլիոն զբոսաշրջիկի, իսկ նրա անձնակազմը բաղկացած է լինելու 2500 մարդուց: Ստամբուլի քաղաքապետը նաև ընդգծել է, որ զբոսաշրջային օբյեկտի կառուցման նախագծի իրագործման համար հատկացվել է 270 միլիոն թուրքական լիրա (1 դոլարը հավասար է 2.2 լիրայի):
2013 թվականին Թուրքիա է այցելել 31 միլիոն օտարազգի զբոսաշրջիկ: 2013 թվականին զբոսաշրջությունից Թուրքիայի ստացած եկամուտներն աճել են 11.4 տոկոսով` կազմելով 32.032.424.000 դոլար: