
ԱՄՆ-ը ցանկանում է տապալել Իրանում իշխող վարչակարգը, սակայն չի կարողանում. Խամենեի

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ը ցանկանում է տապալել Իրանում իշխող վարչակարգը, սակայն չի կարողանում անել դա: Այս մասին Թեհրանում Իսլամական հեղափոխության 35-ամյակի կապակցությամբ հայտարարել է Իրանի գերագույն ղեկավար ու հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին:
«Ամերիկացիները պաշտոնապես հայտարարում են, որ նրանք չեն ձգտում տապալել Իրանում իշխող վարչակարգը: Սակայն դա կեղծիք է: Նրանք անվարան կանեին դա, եթե կարողանային:
Իրանը ԱՄՆ-ի հանդեպ թշնամական դիրքորոշում է զբաղեցնում այլ երկրներին վերահսկելու և նրանց ներքին գործերին միջամտելու Վաշինգտոնի ձգտման պատճառով: Իրանը պաշտպանվելիս պետք է փոխի իր մարտավարությունը, սակայն միաժամանակ պետք է հավատարիմ մնա իր հիմնական արժեքներին»: