
Փետրվարի 7-ին Սոչիում գրանցվել է ծնելիության ռեկորդային բարձր մակարդակ

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` Սոչիում 22-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի պաշտոնական բացման օրը` փետրվարի 7-ին, գրանցվել է ծնելիության ռեկորդային բարձր մակարդակ: Այդ օրը Սոչիում ծնվել է 34 երեխա` 24 տղա և 10 աղջիկ:
Բուն օլիմպիական երեկոյան ծնվել է 7 երեխա` 4 տղա և 3 աղջիկ: Ուշագրավ է, որ տղաներից մեկը ծնվել է օլիմպիական խաղերի բացման րոպեին` մոսկովյան ժամանակով` ժամը 20.14-ին (խորհրդանշում է 2014 թվականը): Սոչիի օլիմպիական խաղերն ավարտվելու են փետրվարի 23-ին: