Բաժիններ՝

Իսրայելը ստեղծել է վերջրյա պարեկային ռոբոտ

Lenta.ru-ի փոխանցմամբ` իսրայելական Israel Aerospace Industries (IAI) պետական ընկերությունը ստեղծել է Katana նոր վերջրյա պարեկային ռոբոտը, որը կարող է օգտագործվել արդյունահանման ծովային հարթակների, նավահանգիստների ու ռազմածովային բազաների մուտքերի պահպանման, տարածքային ջրերում պարեկություն կատարելու և ռադիոէլեկտրոնային պայքարի (ռէպ) համար:

IAI-ի հաղորդմամբ` նոր ռոբոտը կարող է գործել երկու ռեժիմով. ամբողջովին ինքնավար և հեռակառավարմամբ: Katana-ն ունակ է հայտնաբերել ու զանազանել վերջրյա թիրախները, ինչպես նաև ուղեկցել ու որսալ դրանց: Չի հաղորդվում, թե ինչ սպառազինություն է առկա վերջրյա ռոբոտի վրա: Նոր ռոբոտը ստեղծվել է մոդուլային սխեմայով, ինչի շնորհիվ էլ նրա օգտակար բեռնվածությունը կարող է փոխվել կարճ ժամանակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս