Բաժիններ՝

Սանահին կայարանցիների համար աղբավայրը Դեբեդն է

«Անկյուն գումարած-3»-ը տեղեկացնում է, որ Սանահին կայարան թաղամասի հատվածում, ինչպես միշտ, անպակաս են աղբի կույտերը: 2012 թվականից սկսած՝ Սանահին կայարան թաղամասի բնակիչների հետ կնքվել են աղբահանության պայմանագրեր, Ալավերդու «Կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի հետ աղբահանության պայմանագրեր են կնքել 70 բնակիչներ եւ պարտաճանաչ վճարումներ են կատարում: Պայմանագիր կնքողների թիվը տարեցտարի ավելանում է, թաղամասից իրականացվում է ամենօրյա աղբահանություն, սակայն աղբի քանակը Դեբեդ գետի ափամերձ հատվածում այդպես էլ չի պակասում: Բնակիչները գետն են լցնում ոչ միայն կենցաղային, այլ նաեւ շինարարական աղբ: Սանահին կայարան թաղամասի որոշ բնակիչների՝ աղբը գետը թափելուց ետ չի պահում նաեւ վարչական ներգործությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728