«Ալիշան» պահածոների գործարանն փակվելու է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. ՀՀ Արարատի մարզի «Ալիշան» պահածոների գործարանն այսօրվանից փակվելու է, քանի որ երեկ դադարեցվել է գործարանի գազամատակարարումը։ Հիշեցնենք, որ ամիսներ առաջ գործարանի տնօրենը բարձրաձայնել էր, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից արված հաշվարկները սխալ են։ «Այսօր (երեկ-խմբ.) եկան ու գազամատակարարումն անջատեցին։ Դրա համար էլ չենք աշխատելու։ Բայց ախր մենք պարտք չունենք կուտակած, ուղղակի ամեն ամիս գազի վարձը մեզանից 20– 30 տոկոս ավել են վերցնում։ Օրինակ՝ դեկտեմբեր ամսվա համար մեր հաշվարկով պետք է վճարեինք 1 մլն 800 հազար դրամ, բայց արի ու տես, որ իրենք 6 տոկոս ավել են գրել։ Չեմ վճարելու, մինչև որ նորմալ չհաշվեն իմ սպառած գազի ծավալն ու գանձվող գումարի չափը։ Ես վճարելու խնդիր չունեմ, բայց իրենք ավել են գրում»,–զայրացած նշեց գործարանի տնօրենը։

Կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728