Բաժիններ՝

Խոզագրիպի պատճառով այս տարի Մեքսիկայում մահացել է 390 մարդ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` այս տարի գրիպի պատճառով Մեքսիկայում մահացել է 421 մարդ: Այս մասին հայտնել է Մեքսիկայի առողջապահության նախարարությունը: Գրիպով հիվանդների ընդհանուր քանակը հասել է գրեթե 3700 մարդու:

Մահացածների մեծ մասը` 390 մարդ, մահացել է այսպես կոչված խոզագրիպի (A/H1N1) պատճառով: Նշվում է, որ խոզագրիպի առաջին դեպքը Մեքսիկայում գրանցվել է 2009 թվականի ապրիլին: Սկզբնական շրջանում այդ հիվանդությունը հայտնաբերվեց միայն խոզերի մոտ, սակայն շուտով դրա ախտանիշներն ի հայտ եկան մարդկանց մոտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս