
ՆԱՏՕ-ն դեռ շարունակում է գնահատական տալ Վրաստանին. Ռասմուսեն

Кавказ Online-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը երեկ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ դեռ հայտնի չէ, թե արդյոք այս տարվա սեպտեմբերին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում կընդունվի՞ ընդլայնման մասին որոշում:
Խոսքը գնում է Վրաստանի գործողությունների պլան տալու մասին, ինչը համարվում է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելու ճանապարհին ընկած առաջին կարևոր քայլը:
Ռասմուսենի խոսքերով՝ ՆԱՏՕ-ն շարունակում է գնահատական տալ Վրաստանին և վերջնական որոշում կընդունի այդ գործընթացն ավարտելուց հետո: Ռասմուսենի խոսքերով՝ իրենք զգալի առաջընթաց են տեսնում Վրաստանի ժողովրդավարական գործընթացների զարգացման մեջ: Ռասմուսենը հույս է հայտնել, որ դրանք կընդգծվեն ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթաժողովում: