Բաժիններ՝

ՀՀ պաշտոնյաները չե՞ն հասկացել անօրինական ֆինանսական արտահոսքերի վերաբերյալ զեկույցի իմաստը

«Բոլորովին չենք զարմանա, եթե իմանանք, որ մեր այսօրվա պաշտոնյաները չեն հասկացել անօրինական ֆինանսական արտահոսքերի վերաբերյալ Global Financial Integrity-ի զեկույցում կիրառված մեթոդոլոգիայի իմաստը: Ի դեպ, մեր պետական կառավարման մարմինների ցածր մակարդակի մասին մենք բազմիցս գրել ենք մեր զեկույցներում»,- 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Policy Forum Armenia վերլուծական կենտրոնի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ ըստ զեկույցի՝ 2002-2011թթ. ընթացքում Հայաստանից 6.2 մլրդ դոլար անօրինական փողերի արտահոսք է եղել: Ցուցանիշները կտրուկ աճել 2007-2008 թթ-ից սկսած: Մասնավորապես՝ 2002-ին անօրինական փողերի արտահոսքը կազմել է 86 մլն դոլար, 2006-ին՝ 386 մլն, իսկ 2007-ին երկրից անօրինական ճանապարհով դուրս է բերվել 806 մլն, 2008-ին՝ 1 մլրդ 124 մլն, 2011-ին էլ՝ 1 մլրդ 163 մլն դոլար:

«Կրթության պակասին ավելանում է նաև վերադասին ամեն գնով հաճոյանալու մեր այսօրվա միջին վիճակագրական պաշտոնյայի անսահման ցանկությունը, ինչի արդյունքում էլ մեղավորը դառնում է մեթոդոլոգիան: Իրականում, գոնե ենթագիտակցության մակարդակով պաշտոնյաները շատ լավ հասկանում են, թե ինչ գումարներ են գնում դուրս և ով է դա անում»,- հավալեց մեր զրուցակիցը:

 

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս