
2003-2013 թվականներին Թուրքիայի սահմաններին սպանվել է 134 մարդ. Իսմեթ Յըլմազ

Թուրքական Yeni Asya թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը տվյալներ է ներկայացրել վերջին ավելի քան 10 տարիներին Թուրքիայի սահմաններին սպանվածների վերաբերյալ:
Դրանց համաձայն, 2003 թվականի հունվարի 1-ից մինչև 2013 թվականի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի սահմաններին զոհվել է 134 մարդ: Յըլմազը հիշեցրել է նաև զինվորական կանոնադրության այն հոդվածների մասին, որոնց համաձայն, զինվորականներն իրավունք ունեն սահմանների պահպանման ժամանակ կրակ բացել սահմանախախտների նկատմամբ:
Յըլմազն այս տվյալները ներկայացրել է սահմանախախտ մաքսանենգների վերաբերյալ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) ներկայացուցիչ, Ստամբուլից ընտրված պատգամավոր Սեզգին Թանրըքուլուի հարցմանն ի պատասխան: