
Այսօր Բրյուսելում տեղի կունենա «ՆԱՏՕ-Վրաստան» հանձնաժողովի հերթական նիստը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ այսօր Բրյուսելում տեղի է ունենալու «ՆԱՏՕ-Վրաստան» հանձնաժողովի հերթական նիստը: Այս մասին հայտարարել են ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի ներկայացուցիչները:
Նրանց խոսքերով՝ նիստի աշխատանքներին մասնակցելու են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը և Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին: Նիստից հետո կազմակերպվելու է համատեղ մամուլի ասուլիս, որի ժամանակ Ռասմուսենն ու Գարիբաշվիլին պատասխանելու են լրագրողների հարցերին:
Հիշեցնենք, որ «ՆԱՏՕ-Վրաստան» հանձնաժողովը ստեղծվել է 2008 թվականի սեպտեմբերին` որպես քաղաքական խորհրդատվության ու գործնական համագործակցության ֆորում, որը նպաստելու է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը: