Բաժիններ՝

ԱՄՆ-ում փաստագրական ֆիլմ են նկարահանում «Եվրամայդանի» մասին

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չիկագոյում բնակվող ուկրաինացի Յուլիան Գայդան ու նրա 7 ընկեր ստեղծել են Եվրամայդանի լրագրողական կոլեկտիվ (The Euromaidan Journalist Collective): Գայդան հեղափոխության առաջին օրերից ժամանել է Կիև՝ նկարահանելու համար «Հայացք Մայդանից» վավերագրական ֆիլմը:

Անգլերենով փաստագրական այդ ֆիլմը կթողարկվի արդեն այս աշնանը: Նախագծի աշխատանքներում ներգրավելու են կինեմատոգրաֆիայի հոլիվուդյան վարպետներին: Դեռ չի ավարտվել ֆիլմի նկարահանման համար նյութերի հավաքման գործընթացը:

Երիտասարդ լրագրողները հուսով են, որ այդ հարցում իրենց կօգնեն սփյուռքի հասարակական կազմակերպությունները, որպեսզի աշխարհը «Մայդանը» տեսնի իրական հայացքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728