
Սիրիայում սպանվել է ադրբեջանցի երեք զինյալ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայում սպանվել է Ադրբեջանի ևս երեք քաղաքացի: Այս մասին տեղեկատվությունը տարածել են մոջահեդների կայքերը: Նշվում է, որ ադրբեջանցի զինյալները «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման շարքերում մարտնչել են Բաշար Ասադի ուժերի դեմ և սպանվել նրանց կողմից:
Մոջահեդներն իրենց կայքերում տարածել են նաև սպանված ադրբեջանցիների լուսանկարները: Նրանցից երկուսի անունը չի հաղորդվում, իսկ երրորդի անունն է Ուրֆան, որի եղբորը մի քանի տարի առաջ սպանել են Աֆղանստանում:
Սիրիական հակամարտության ընթացքում այդ երկրում սպանվել է ավելի քան 100 ադրբեջանցի զինյալ: Ադրբեջանցի զինյալները Սիրիայում հանդես են գալիս թե՛ կառավարական ուժերի, թե՛ զինված ընդդիմության կողմից: