Բաժիններ՝

Բայդենը Յանուկովիչին կոչ է արել հատուկջոկատայիններին հեռացնել փողոցներից

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ, որի ժամանակ նրան կոչ է արել օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն՝ երկրում առկա լարվածությունը նվազեցնելու համար.

«Դա ենթադրում է այնպիսի անհապաղ քայլեր, ինչպիսիք են ոստիկանական հատուկջոկատայիններին փողոցներից դուրս բերելը, ձերբակալված ցուցարարներին ազատ արձակելը և այն անձանց պատասխանատվության ենթարկելը, որոնք մասնակից են լրագրողների ու ցուցարարների վրա հարձակումներին ու նրանց ծեծի ենթարկելուն:

Ուկրաինայում խաղաղություն ու կայունություն հաստատելու միակ իրական ուղին երկխոսության շարունակումն է և իրական փոխզիջման մշակումը՝ նոր կառավարություն ձևավորելու նպատակով, որն ունակ կլինի շահել ժողովրդի վստահությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728