ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպանը բարձրաձայնել է իր երկու խոշոր ձախողման մասին
Ռուսական Коммерсант թերթին տված հարցազրույցի ժամանակ Մոսկվայում ԱՄՆ դեսպան Մայքլ Մաքֆոլը, ով երեկ հայտարարել է, որ շուտով հրաժեշտ կտա զբաղեցրած պաշտոնին, տվյալ պաշտոնում իր գլխավոր անհաջողությունը համարում է այն, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը երեք տարի առաջ չկարողացան հանդես գալ առաջնորդողի դերում Սիրիական հակամարտությունում:
Նա վստահություն է հայտնել, որ Վաշինգտոնում իր բոլոր գործընկերները կհամաձայնվեն դրա հետ: Մաքֆոլի կարծիքով ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պատասխանատվություն են կրում նրա համար, որ չկարողացան ոչ թե երեք շաբաթ կամ երեք ամիս առաջ, այլ հենց երեք տարի առաջ նման դեր ստանձնել Սիրիական հակամարտությունում.
«Դրա համար էլ ես կարծում եմ, որ դա իրական ձախողում է դիվանագիտական պլանում»: Մաքֆոլն իր երկրորդ անհաջողությունը համարում է այն, որ իրեն չհաջողվեց ցրել այն միֆը, որ իբր ԱՄՆ-ը միայն ցանկանում է հեղափոխություն կազմակերպել Ռուսաստանում ու ապակայունացնել այն: