Բաժիններ՝

ԵՄ-ը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Ուկրաինայում. Կլիչկո

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը պատրաստ է բարձր մակարդակի միջնորդներ ուղարկել Ուկրաինա, որոնք միջնորդական առաքելություն կիրականացնեն այդ երկրի իշխանությունների ու ընդդիմության միջև բանակցություններում՝ քաղաքական ճգնաժամին վերջ դնելու համար:

Այս մասին երեկ հայտարարել է ընդդիմադիր «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն, ով դրանից առաջ հանդիպել է երկիր ժամանած ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի հետ. «Մենք քննարկել ենք Ուկրաինայում տիրող իրավիճակը:

Գլխավորը ճգնաժամի կարգավորմանն ուղղված իրական քայլեր անելն է: Ես ընդգծեցի, որ առաջին հերթին խորհրդարանը պետք է ընդունի 2004 թվականի Սահմանադրությանը վերադարձ կատարելու մասին ակտը: Դա հնարավորություն կտա ապամոնոպոլացնել իշխանությունը երկրում»:

Նշվում է, որ Կլիչկոն երեկ հանդիպել է նաև երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ և քննարկել է 2004 թվականի Սահմանադրությանը վերադարձ կատարելու հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս