
Օլանդի ընկերուհին Closer ամսագրի դեմ նոր հայց է ներկայացրել

Ֆրանսիայի դատախազությունը նախնական նախաքննություն է սկսել Closer ամսագրի նկատմամբ, որին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ընկերուհին մեղադրել է անձնական կյանքի նկատմամբ ոտնձգության մեջ:
Le Monde պարբերականի փոխանցմամբ` դերասանուհին այս անգամ իրավապահներին է դիմել հունվարի 17 –ին հրապարակված լուսանկարի կապակցությամբ, որտեղ նա պատկերված է իր մեքենայի ղեկին: Մեղադրանքը հաստատվելու դեպքում` Closer –ի խմբագրությունն ստիպված կլինի Գայեին որպես բարոյական փոխհատուցում 45 հազար եվրո վճարել, իսկ լուսանկարների հեղինակին մեկ տարվա ազատազրկում է սպասվում:
Ֆրանսիայի օրենսդրության համաձայն` ավտոմեքենան համարվում է «անձնական տարածք», որտեղ առանց թույլտվության ներխուժումը քրեորեն հետապնդելի արարք է համարվում:
Սա արդեն ամսագրի նկատմամբ Գայեի երկրորդ հայցն է: Ավելի վաղ ներկայացված հայցով դերասանուհին ամսագրից 54 հազար եվրո էր պահանջել` Օլանդի հետ իր կապի վերաբերյալ լուսանկարների հրապարակման համար: