Մանկապարտեզներում և դպրոցներում աշխատակիցների աշխատավարձերից հաշվարկել են պարտադիր կուտակային վճարը
168.am-ի տեղեկություններով՝ հանրապետության բոլոր մանկապարտեզների և դպրոցների աշխատակիցների աշխատավարձերից հաշվարկել են պարտադիր կուտակային վճարը: Աշխատակիցներին ասել են, թե դա արվում է «փոխքաղաքապետի» հրամանով: Աշխատակիցները պահանջել են գրավոր ցույց տալ այդ պահանջը՝ հիշեցնելով, որ հայտարարվել է, որ մինչև Սահմանադրական դատարանում հարցի քննարկումը՝ կասեցվել է այդ գործընթացը: Սակայն տնօրինությունից նրանց պատասխանել են, որ՝ «հրամանը բանավոր է»:
Ի դեպ, հաշվապահությունից ուսուցիչներին ասել են, թե այդ պահումներն արվում են, որպեսզի մարտի 28-ին ՍԴ-ում այդ հարցի քննարկման ժամանակ ցույց տան, թե որքան «կամավոր» վճարողներ կան: