
Ադրբեջանը դեռ պատրաստ չէ ԵՄ-ի հետ միասնական օդային տիրույթի մասին համաձայնագրի ստորագրմանը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը դեռ պատրաստ չէ ԵՄ-ի հետ միասնական օդային տիրույթի համաձայնագրի (ECAA Agreement) նախագծի համաձայնեցմանը և այդ փաստաթղթի ստորագրմանը:
Որպես դրա պատճառ է նշվում տեղական շուկայում այդ քայլի հնարավոր բացասական հետևանքներն ազգային ավիափոխադրողի վրա՝ կապված եվրոպական ավիաընկերությունների հետ մրցակցելու հետ: Այս մասին նշված է 2013 թվականի համար Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի պետական վարչակազմի տարեկան հաշվետվությունում:
Ադրբեջանական կողմը պնդում է, որ հայրենական ավիաընկերությունները պատրաստ չեն աշխատել տվյալ համաձայնագրի պահանջներով: Նշվում է, որ Վրաստանն ու Ուկրաինան արդեն իսկ ստորագրել են տվյալ համաձայնագիրը: