
Կոռուպցիան ԵՄ-ի տնտեսությանը տարեկան պատճառում է մոտ 120 միլիարդ եվրոյի վնաս. զեկույց

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կոռուպցիան ամեն տարի ԵՄ-ի տնտեսությանը պատճառում է մոտ 120 միլիարդ եվրոյի վնաս: Այս մասին նշված է կոռուպցիայի դեմ ԵՄ-ի պայքարի մասին Եվրահանձնաժողովի հրապարակած առաջին զեկույցում: Դրանում նշված է, որ կոռուպցիան առկա է ԵՄ-ի անդամ բոլոր 28 երկրում՝ առանց որևէ բացառության:
Ներքին հարցերով եվրահանձնակատար Սեսիլիա Մալմստրյոմն այսօր ավելի ուշ կներկայացնի կոռուպցիայի մասին առավել ամբողջական տվյալներ: Հետազոտության հեղինակները ներկայացրել են մի շարք խորհուրդներ, որոնք միտված են կոռուպցիայի ընթացիկ մակարդակը նվազեցնելուն:
Մալմստրյոմի խոսքերով՝ կոռուպցիան խաթարում է քաղաքացիների վստահությունը իշխանությունների ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ, վնաս է պատճառում ազգային տնտեսություններին և պետություններին զրկում է անհրաժեշտ հարկային եկամուտներից: