
Ռուսաստանը կուժեղացնի Ղրղզստանում իր ավիաբազան

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամ՝ Ռուսաստանը պլանավորել է ուժեղացնել Ղրղզստանի Կանտե ավիաբազայում իր մարտական պոտենցիալը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն:
Նշվում է, որ Ռուսաստանը նախորդ տարվա դեկտեմբերից սկսել է Ղրղզստանին հատկացնել ժամանակակից զենք, ինչը տեղի է ունենում Աֆղանստանից կոալիցիոն ուժերի դուրս գալու շեմին: Շոյգուի խոսքերով՝ Ռուսաստանն ու Ղրղզստանը մեծ նշանակություն են տալիս համատեղ ռազմական գործողությունների պլանավորմանը:
Խոսքը գնում է ղրղզական բանակի և այդ երկրում ռուսական ավիաբազիայի ներկայացուցիչների համատեղ գործողությունների մասին, որոնք միտված կլինեն երկու երկրների անվտանգության սպառնալիքներին ու մարտահրավերներին դիմակայելուն: