Բաժիններ՝

Ինչու են տարբերվում արտագաղթի ցուցանիշները՝ ըստ ԱՎԾ-ի և ՍԷԿՏ-ի

ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգով (ՍԷԿՏ) սահմանային անցման կետերում իրականացված սահմանային գրանցումներով ուղևորաշրջանառության համախառն ծավալը 2013թ. հունվար-դեկտեմբերին կազմել է 4 983.9 հազ., 2012թ.՝ 4 426.6 հազ. ուղևորության համեմատ: Սահմանային գրանցումների հաշվեկշիռը (գրանցված մուտքերի և ելքերի տարբերությունը) 2013թ. հունվար-դեկտեմբերին կազմել է -31.2 հազ. սահմանային գրանցում:

Սակայն, Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, ՀՀ փաստաթղթերով քաղաքացիների մուտքն ու ելքը երկիր հաշվարկելիս բացասական սալդոն 2013թ.-ին ստացվում է 42,001 մարդ: Խնդիրն այն է, որ ՍԷԿՏ համակարգում 2012թ. երկրորդ կիսամյակից սկիզբ առած փորձնական ծրագրով, որի հիմքում դրված էր սահմանահատող անձանց նույնականացումը, իսկ երկքաղաքացիները դիտարկվում էին որպես ՀՀ քաղաքացիներ:

ՀՀ քաղաքացիությունը որպես երկրորդ քաղաքացիություն ստացած երկքաղաքացիները ՀՀ քաղաքացիներ չդիտարկելու դեպքում կատարած վերահաշվարկի համաձայն՝ վերլուծելով մինչև 2014 թվականը (ՀՀ քաղաքացիությունը որպես երկրորդ քաղաքացիություն ստացած)

օտարերկրացիների վերաբերյալ տվյալները, ստացվում է, որ 7 782 օտարերկրացի 2013 թվականին մուտք են գործել ՀՀ, որից հետո ստացել են ՀՀ քաղաքացիություն: Նրանցից 5 031-ը 2013 թվականին որպես ՀՀ քաղաքացի ելք են կատարել ՀՀ-ից, ուստի վերը նշված աղյուսակում ՀՀ քաղաքացիների ելքի ցուցանիշը (786 789) համաձայն վերահաշվարկի սկզբունքի նվազում է 5 031-ով,

նախկինում ՀՀ քաղաքացիություն ստացած և մինչև 2013թ. ՀՀ-ում գտնվող 10 522 օտարերկրացիներից 9 138-ը՝ 2013թ.-ին ՀՀ-ից ելք են կատարել, ուստի վերոհիշյալ աղյուսակում նշված ՀՀ քաղաքացիների ելքի ցուցանիշը (786 789) նվազում է ևս 9138-ով, նախկինում ՀՀ քաղաքացիություն ստացած 15099 օտարերկրացի 2013 թվականին մուտք են գործել ՀՀ, որից 10 433-ը վերադարձել են արտերկիր, ուստի ՀՀ քաղաքացիների մուտքի ցուցանիշը (744 971) նվազում է 15 099-ով, իսկ ՀՀ քաղաքացիների ելքի ցուցանիշը (786 789) նույնպես նվազում է 10 433-ով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս