Բաժիններ՝

Թուրքիայի զինված ուժերի թվակազմը նվազել է ավելի քան 73.000-ով

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը հրապարակել է զինված ուժերի թվակազմի վերաբերյալ նոր տվյալներ: Ընդգծվում է, որ 2014 թվականի հունվարին Թուրքիայի զինված ուժերի ընդհանուր թվաքանակը նվազել է 73.055 մարդով`կազմելով 589.329 մարդ:

Թուրքիայի զինված ուժերում գեներալների ու ծովակալների քանակը կազմել է 344 մարդ, որոնցից 312-ը բաժին է ընկել ցամաքային, ռազմաօդային ու ռազմածովային ուժերին, 31-ը՝ Ժանդարմերիային և 1 -ը՝ Առափնյա պաշտպանությանը: Ցամաքային, ռազմաօդային ու ռազմածովային ուժերում ծառայող սպաների քանակը կազմել է 32.845, Ժանդարմերիայում՝ 5877 սպա և Առափնյա պաշտպանությունում՝ 607 սպա:

Ցամաքային, ռազմաօդային ու ռազմածովային ուժերում ծառայող ենթասպաների քանակը կազմել է 71.523, Ժանդարմերիայում՝ 23.661 ենթասպա և Առափնյա պաշտպանությունում՝ 1607 ենթասպա: Քաղաքացիական զինծառայողների քանակը կազմել է 52.935 մարդ, որից 48.473-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 3.560-ը՝ Ժանդարմերիայում, 902-ը՝ Առափնյա պաշտպանության ուժերում։

Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա աշնանն էր հաղորդվել, որ այն բանից հետո, ինչ Թուրքիայում ընդունվեց պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման մասին օրենքը (15 ամսից նվազեցվեց մինչև 12 ամսվա), առաջին փուլում պետք է վաղաժամ զորացրվի մոտ 70.000 զինծառայող, իսկ ընդհանուր առմամբ՝ 280.000 զինծառայող:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս