Մահաթմա Գանդիի թոռը տեսաուղերձ է հղել ուկրաինացիներին (տեսանյութ)
Еспресо.TV-ի փոխանցմամբ՝ գրող և հրապարակախոս, «Փոփոխությունների նախաձեռնություն» միջազգային ասոցիացիայի նախագահ Ռաջմոհան Գանդին դատապարտել է Ուկրաինայում կատարվող բռնությունները և երկխոսության ու խաղաղության փնտրտուքի կոչ է արել ուկրաինացի քաղաքական գործիչներին:
Ընդգծվում է, որ Ռաջմոհան Գանդին հանրահայտ Մահաթմա Գանդիի թոռն է, որի շնորհիվ ժամանակին Հնդկաստանը անկախություն է նվաճել Մեծ Բրիտանիայից: Ռաջմոհան Գանդին տեսաուղերձով է դիմել ուկրաինացիներին, որում նաև խոստովանել է, որ մշտապես աղոթում է ուկրաինացիների համար:
Նշվում է, որ 4 տարի առաջ Ռաջմոհան Գանդին առաջին անգամ ժամանել է Ուկրաինա և այցելել Կիև, Խարկով ու Սիմֆերոպոլ, ուր հանդիպել է երիտասարդ ակտիվիստների ու դասախոսություններ կարդացել: