Բաժիններ՝

Ծնելիությունը նվազել է

2013թ. հունվար-դեկտեմբերին արձանագրվել է 41 770 ծնված, որը 2012թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 1.7%-ով, իսկ ծնելիության ընդհանուր գործակիցը, 1 000 բնակչի հաշվով նվազել է, համապատասխանաբար` 0.2 պրոմիլային կետով և կազմել` 13.8 ‰: Ընդ որում, Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, ծնված տղաների թիվը (22,200)շարունակում է զիջել աղջիկների թվին (19,570):

2013թ. հունվար-դեկտեմբերին արձանագրվել է մահացության 27 165 դեպք: 2012թ. համեմատ մահվան դեպքերը նվազել են 1.6 %-ով, իսկ մահացության ընդհանուր գործակիցը նվազել է 0.1 պրոմիլային կետով:  2013թ. հունվար-դեկտեմբերին ծնվածների թվաքանակը 1.5 անգամ գերազանցել է մահացության դեպքերը: Բնական հավելաճը (ծնունդների և մահերի տարբերությունը) 2013թ.-ին կազմել է 14 605 մարդ, իսկ բնական հավելաճի ընդհանուր գործակիցը, 1 000 բնակչի հաշվով, կազմել է 4.8‰, 2012թ.հունվար-դեկտեմբերի 4.9‰ համեմատ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս