Իսրայելը «Մավի Մարմարայի» միջադեպի համար Թուրքիային առաջարկել է 20 միլիոն դոլարի փոխհատուցում

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Իսրայելը 2010 թվականի մայիսի 31-ին գրանցված «Մավի Մարմարայի» միջադեպի ժամանակ Թուրքիայի զոհված 9 քաղաքացիների համար առաջարկել է 20 միլիոն դոլարի փոխհատուցում: Սակայն Թուրքիան պահանջել է 30 միլիոն դոլար:

Նշվում է, որ ավելի վաղ Իսրայելը թուրքական կողմին առաջարկել է 15 միլիոն դոլարի փոխհատուցում, և այժմ որոշել է այն ավելացնել ևս 5 միլիոն դոլարով՝ հասցնելով մինչև 20 միլիոն դոլարի: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատրաստ է անհրաժեշտության դեպքում այդ նպատակով հատկացնել ևս 3 միլիոն դոլար:

Հիշեցնենք, որ «Մավի Մարմարայի» միջադեպից հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն Ւսրայելին անվանել էր «ծովահեն», իսկ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն տվյալ միջադեպը որակել էր որպես «թուրքական սեպտեմբերի 11»` ուշադրություն հրավիրելով նրա վրա, որ իր երկրի քաղաքացիները սպանվել են այլ երկրի կանոնավոր բանակի կողմից:

turkiyelifilistinsehitleri

Տեսանյութեր

Լրահոս