
Յանուկովիչը դեռ չի կողմնորոշվել նոր վարչապետի թեկնածության հարցում

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը երկրի նոր վարչապետի թեկնածությունը չի ներկայացրել խորհրդարան: Այս մասին այսօր Կիևում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի խորհրդարանի նախագահ Վլադիմիր Ռիբակը.
«Նախագահը բանակցություններ է վարելու ընդդիմության ղեկավարների հետ: Դեռ նախագահի կողմից վարչապետի կապակցությամբ որևէ փաստաթուղթ չի ներկայացվել Գերագույն ռադային»:
Ուկրաինայի արդեն իսկ նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը հրաժարական էր ներկայացրել հունվարի 28-ին: Դրանից ժամեր անց Յանուկովիչն ընդունել էր նրա և կառավարության հրաժարականը: Յանուկովիչը կառավարությանը հանձնարարել էր շարունակել աշխատել մինչև նոր կառավարության ձևավորումը: