Բաժիններ՝

Իրանը պլանավորել է սկսել ծանր կործանիչների արտադրություն

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը պլանավորել է սկսել ծանր կործանիչների արտադրություն և ներկայումս սպասում է, որ դա հավանության արժանանա իշխանական բարձրագույն մարմինների կողմից: Այս մասին հայտարարել է Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ, գեներալ Ազիզ Նասիրզադեն:

Վերջինիս խոսքերով՝ ներկայումս Իրանը թողարկում է մեծ ճշգրտություն ունեցող Qased տիպի «խելացի» ռումբերի կատարելագործված տարբերակ. «Արդեն մի քանի տարի է, ինչ մենք զբաղվում են «խելացի» հրթիռների ու ռումբերի արտադրությամբ և ցանկանում ենք իրականացնել տվյալ ոլորտում առկա ողջ պոտենցիալը:

Մենք նաև թողարկել ենք լազերային (LGB) ու GPS ուղղորդմամբ ռումբեր, որոնք փորձարկվել են զորավարժությունների ժամանակ: Իրանը կատարելագործել է ֆրանսիական «Միրաժ» կորածնիչի մոդելներից մեկը:

Մենք մեծացրել ենք կործանիչի արտաքին վառելիքի բակը, որպեսզի մեծացվի թռիչքի տևողությունը, ինչպես նաև նրանում տեղակայել ենք հավելյալ սպառազինություն, որը ստեղծել են իրանցի մասնագետները: Իրանը ձեռնամուխ է եղել Kovser նոր ինքնաթիռների արտադրմանը, որը նախատեսված է օդաչուների ուսուցման համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս