
Պուտինն անձամբ է կատարել 2014 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման վայրի ընտրությունը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անձամբ է կատարել 2014 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման վայրի ընտրությունը.
«Ինձ հատկապես հաճելի է նայել, թե ինչ է այստեղ տեղի ունենում, ինչի համար էլ ես ընտրեցի հենց այս վայրը: 2001 կամ 2002 թվականին մենք «ՈՒԱԶ»-ով շրջեցինք այս տեղերով, դուրս եկանք այս գետակի մոտ և ես ասացի. «Եկեք սկսենք հենց այստեղից»»:
Սոչիում Ձմեռային օլիմպիական խաղերն անցկացվելու են փետրվարի 7-23-ին: Դրանց անվտանգությունն ապահովելու է 37.000 ոստիկան ու զինվորական: