
Գագաուզիայում անցկացված հանրաքվեին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների ավելի քան 70 տոկոսը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոլդովայի կազմում գտնվող Գագաուզիա ինքնավարությունում երեկ անցկացված հանրաքվեին ընտրողների մասնակցության ցուցանիշը կազմել է ավելի քան 70 տոկոս: Այս մասին հայտնել է ինքնավարության ԿԸՀ-ի նախագահ Վալենտինա Լիսնիկը:
Նրա խոսքերով՝ հանրաքվեին մասնակցել է ընտրացուցակներում գրանցված 90.224 ընտրողներից 70.776-ը: Ներկա դրությամբ ընթանում է քվեների հաշվարկ: Գագաուզիայում բնակվում է մոտ 150.000 մարդ, որոնց 80 տոկոսը գագաուզներ են՝ ուղղափառություն դավանող Եվրոպայի միակ թյուրքալեզու ժողովուրդը:
Հանրաքվեի մասնակիցները պատասխանել են մի շարք հարցերի, որոնք առնչվել են ԵՄ-ին անդամակցելուն ուղղված Մոլդովայի արտաքին քաղաքականության կուրսին աջակցել/չաջակցելուն, ՄՄ-ին անդամակցելուն ուղղված Մոլդովայի արտաքին քաղաքականության կուրսին աջակցել/չաջակցելուն, Գագաուզիայի արտաքին ինքնորոշման կարգավիճակի մասին դրույթ ընդունելուն: