Բաժիններ՝

2004 թվականի Սահմանադրությանը վերադառնալու հարցը քննարկվելու է երեքշաբթի. Յացենյուկ (ուղիղ միացում Կիևից)

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Բատկիվշչինա» կուսակցության Քաղխորհրդի ղեկավար Արսենիյ Յացենյուկը երեկ հայտարարել է, որ 2004 թվականի Սահմանադրությանը վերադարձ կատարելու հարցը քննարկվելու է երեքշաբթի: Այս մասին հայտարարել է կուսակցության մամուլի ծառայությունը:

Յացենյուկն ընդգծել է, որ ուկրաինացիներն առաջին հերթին ըմբոստացել են իշխանությունների կամայականությունների ու անարդարությունների դեմ. «2010 թվականին Սահմանադրական դատարանն առանց ժողովրդի կամքի, առանց Գերագույն ռադայի թույլտվության, առանց հանրաքվե անցկացնելու, պարզապես նախագահին տվեց այնպիսի լիազորություններ, որոնք նա չուներ ընտրվելուց հետո:

Երեքշաբթի մենք սկսելու ենք սահմանադրական իրական փոփոխությունների գործընթացը: Ընդդիմությունը բարձրացնելու է 2004 թվականի Սահմանադրության վերադարձման հարցը, որը նախատեսում է բռնապետի պաշտոնի վերացում, խորհրդարանին կառավարություն ձևավորելու լիազորությունների ընձեռում, դատական իշխանության անկախության վերականգնում, Գլխավոր դատախազի ու ներքին գործերի նախարարի վրա խորհրդարանի ազդեցության վերականգնում»:

Յացենյուկն ընդգծել է, որ 2004 թվականի Սահմանադրությունը վերադարձնելու մեխանիզմներից մեկը Գերագույն ռադայում քվեարկություն անցկացնելն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս