Բաժիններ՝

Հռոմում մեկնարկում է Սիրիայի հումանիտար իրավիճակի վերաբերյալ կոնֆերանսը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայում առկա հումանիտար իրավիճակը կդառնա այսօր Հռոմում բացվող բարձր մակարդակի աշխատանքային խմբի նիստի գլխավոր թեման:

Նիստին մասնակցելու են Իտալիայի արտգործնախարար Էմմա Բոնինոն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Վալերի Ամոսը և ԵՄ-ի՝ միջազգային համագործակցության, հումանիտար օգնության ու ճգնաժամային արձագանքման գծով հանձնակատար Կրիստալինա Գեորգիևան:

Սիրիական գրեթե եռամյա հակամարտության հետևանքով զոհվել է ավելի քան 130.000 մարդ, մոտ 2.3 միլիոն սիրիացի էլ պաշտոնապես ստացել է փախստականի կարգավիճակ: ՄԱԿ-ի տվյալներով՝ ներկայումս Սիրիայում հումանիտար օգնության կարիք ունեցողների քանակը կազմում է 9.3 միլիոն մարդ:

Իտալիան արդեն իսկ 22.6 միլիոն եվրո է հատկացրել սիրիացի փախստականներին օգնելուն: Իտալիան մտադիր է այս տարի իր այդ օգնության ծավալը հասցնել մինչև 38 միլիոն եվրոյի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս